Մինչև 2015 թվականի վերջ ՌԴ ՌԾՈւ Սևծովյան նավատորմը նախատեսվում է համալրել 2 միավոր նոր սուզանավով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Պետրովը։Տեղեկությունն ապրիլի 9-ին հաղորդել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Զեկույցի ժամանակ Պետրովը մասնավորապես նշել է. «Ռուսական Ղրիմի անվտանգությունը վստահելի ձեռքերում է։ Այնտեղ ձևավորված զորախումբն ունակ է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Ստեղծվում են զորամասերի, ինչպես նաև նոր նավերի ու սուզանավերի տեղակայման համար անհրաժեշտ ենթակառուցվածք։ Արդեն իսկ այս տարվա վերջում Սևծովյան նավատորմի մշտական պատրասության խմբի կազմում նախատեսվում է ընդգրկել 2 սուզանավ»։
Նա նաև նշել է, որ իրականացվում են հսկայական ծրագրեր, որոնք ուղղված են Համաշխարհային օվկիանոսի կարևորագույն կետերում ՌԴ ռազմանավերի մշտական ներկայությունն ապահովելուն։
Հիշեցնենք, որ դեռս 2014-ի մայիսին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ մինչև 2020 թվականը Ռուսաստանի ՌԾՈւ Սևծովյան նավատորմի զարգացման ծրագրերի համար կտրամադրվի ավելի քան 2.4 մլրդ ամերիկյան դոլար։