ՌԴ Սևծովյան նավատորմի զարգացմանը կհատկացվի ավելի քան 2,4 մլրդ ամերիկյան դոլար. Շոյգու

Մինչև 2020 թվականը Ռուսաստանի ԶՈւ սևծովյան նավատորմը զարգացնելու համար կստանա ավելի քան 2.4 մլրդ ամերիկյան դոլար։ Այս մասին մայիսի 6-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

ՌԴ սևծովյան նավատորմի նավերը

ՌԴ սևծովյան նավատորմի նավերը

Պաշտպանության նախարարը նշել է, որ Սևծովյան նավատորմի բազավորման զարգացումն իրականացվում է Դաշնության նախատեսված ծրագրերի շրջանակում։ Նա շեշտել է նաև, որ ներկայումս շահագործման է հանձնված ենթակառուցվածքների շուրջ 48 օբյեկտ Նովորոսիյսկի շրջանում և Տեմրյուկ քաղաքում։

Շոյգուն շեշտել է, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմ մտնելու շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ֆոնին կառույցի զարգացման ծրագրում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն է ծագել:

Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության Պետդուման 2014-ի մարտի 31-ին քվեարկությամբ չեղյալ է համարել նախկինում Ուկրաինայի հետ կնքված միջպետական չորս պայմանագիր, որոնք վերաբերում էին ՌԴ ռազծամովային ուժերի Սևծովյան նավատորմի՝ Ուկրաինայի տարածքում տեղակայման ժամկետներին և պայմաններին։ Պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը մարտի 28-ին Պետդումայի հաստատմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Դեռևս 2010 թվականի ապրիլի 21-ին Ուկրաինայի Խարկով քաղաքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վիկտոր Յանուկովիչի և Դմիտրի Մեդվեդևի ստորագրած համաձայնագրով Ռուսաստանը ստանում էր Սևծովյան նավատորմը Ղրիմի և Սևաստոպոլի այն ժամանակ դեռ ուկրաինական նավահանգիստներում տեղակայելու իրավունքի ժամկետի երկարաձգում մինչև 2042 թվականը՝ փոխարենը Ուկրաինային մատակարարելով գազ՝ արտոնյալ պայմաններով։ Վերջինս ենթադրում էր մատակարարված յուրաքանչյուր 1 000 մ3 գազի արժեքի շուրջ 100 ամերիկյան դոլարի սուբսիդավորում՝ ՌԴ պետբյուջեի հաշվին։

2 responses to “ՌԴ Սևծովյան նավատորմի զարգացմանը կհատկացվի ավելի քան 2,4 մլրդ ամերիկյան դոլար. Շոյգու

  1. Pingback: ՌԴ ՌԾՈւ Սևծովյան նավատորմը նախատեսվում մինչև տարվա վերջ համալրել 2 նոր սուզանավով | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ սևծովյան նավատորմը նոր ռազմանավեր է ստանալու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *