ՌԴ Կասպյան նավատորմիղն անցկացրել է ՀՕՊ զորավարժություն

ՌԴ Կասպյան նավատորմիղը Դաղստանում անցկացրել է հակաօդային պաշտպանության զորավարժություն՝ ռազմանավերի ու ավիացիայի, ինչպես նաև ռադիոտեխնիկական ծառայության ստորաբաժանումների ներգրավմամբ։ Այս մասին ապրիլի 9-ին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Դաղստան» պահակային նավ

«Դաղստան» պահակային նավ

Վարժանքներին մասնակցել են հրթիռային «Դաղստան» պահակային նավը, 4 միավոր Սու-24ՄՌ հետախուզական ինքնաթիռ ու այլ ստորաբաժանումներ։ Համաձայն զորավարժության սցենարի, «Դաղստան» նավը Կասպից ծովում իրականացրել է հերթապահություն, երբ պայմանական հակառակորդի դերը ստանձնած Սու-24ՄՌ ինքնաթիռները ծացր բարձրություններից «հրթիռային հարվածներ են հասցրել նավին»։

Ռադիոտեխնիկական ծառայության ստորաբաժանումներն, իրենց հերթին, ուենցել են առաջադրանք՝ հայտնաբերել ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռներն ու դրանց կոորդինատները փոխանցել ռազմանավի անձնակազմին՝ կանխարգելիչ  գործողությունների իրականացման համար, ինչն էլ, ի վերջո, հաջողվել է անել։

Հավելենք, որ ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանում։ Դրա պատասխանատության գոտին Կասպից ծովի ավազանն է։

«Դաղստան» պահակային նավը զինված է ունիվերսալ հրթիռային «Կալիբր-ՆԿ» համակարգով, որն ունակ է հրթիռային հարվածներ հասցնել մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող վերջրյա և առափնյա թիրախներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *