Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015

2 ժամանոց մարտ Արցախի հյուսիսում. հայկական կողմից 3 զոհ, 4 վիրավոր • Պաշտպանության բանակը մանրամասներ է հայտնել դիվերսիայից (ֆոտո) •  Դիվերսիան հետ մղելիս վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ • Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի դեմ մարտում զոհված զինծառայողներին • Բակո Սահակյանը և Մովսես Հակոբյանն այցելել են վիրավորված զինծառայողներին • Նախարար Օհանյանը 4 զորամաս է այցելել • ՊԲ-ում քննարկել են հյուսիսային ուղղության զորամասերի պատրաստության պլանը • Անջեյ Կասպրշիկը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին • Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Մովսես Հակոբյանը վիրավոր զինծառայողին տեսակցելիս

Մովսես Հակոբյանը վիրավոր զինծառայողին տեսակցելիս

• Մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել է Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ 2 ժամ տևած մարտում արիաբար զոհվել է ՊԲ 3 զինծառայող, ևս 4 զինծառայող վիրավորվել է: Թշնամու խումբը հետապնդվել և ամբողջությամբ ոչնչացվել է իրենց դիրքերի մատույցներում։ ՊԲ-ն հարձակման մասին հրապարակել է մանրամասներ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով՝ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։ Հարձակման ժամանակ վիրավորված զինծառայողներից 2-ը տեղափոխվել են կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Մյուս երկու զինծառայողների վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Մարտի 20-ին Բակո Սահակյանը և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված զինծառայողներին:

• Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ ավիացիոն, հակատանկային հրետանային, ուսումնական և ինժեներասակրավորական զորամասերում, ծանոթացել է տեղական արտադրության վարժասարքին։

Զորամասերից մեկում նախարար Օհանյանին ներկայացնում են հայրենական արտադրության վարժասարքը

Զորամասերից մեկում նախարար Օհանյանին ներկայացնում են հայրենական արտադրության վարժասարքը

• Մարտի 17-ին Մարտակերտում անցկացվել է Պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցություն, որի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին:

• Մարտի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, անդրադարձել են նաև  ՊԲ զինծառայող, Ադրբեջանում գերության մեջ պահվող Արսեն Բաղդասարյանի ճակատագրին։

• Մարտի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 մարտի 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *