Ռազմաշաբաթ. Վրաստան. 15-21 մարտի, 2015

Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումը զորավարժության է մասնակցել Կենտրոնական Աֆրիկայում • Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գնահատման խումբը • Վրաստանն ու Իտալիան համագործակցության պլան են ստորագրել • Վրաստանն անհանգստացած է ՌԴ-Հարավային Օսիա համաձայնագրի համար • Հաստատվել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման հանձնաժողովի 2015թ․ ազգային ամենամյա ծրագիրը:

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների

• Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը մասնակցել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում կազմակերպված միջազգային բժշկական զորավարժությանը։ Վարժանքների նպատակն է եղել արտակարգ իրավիճակների պայմաններում փորձարկել բժշկական ստորաբաժանումների փոխգործակցությունը և արագ արձագանքելու կարողությունը։

• Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ստեղծվելիք ուսումնական կենտրոնի հավանական վայրի գնահատման համար դարձյալ Վրաստան են ժամանել Դաշինքի մասնագետները։ Այցի շրջանակներում մասնագետները ուսումնասիրել են Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի ռազմաբազան, ինչպես նաև ազգային ուսումնական «Կրցանիսի» կենտրոնը։ Խմբի վերջնական եզրակացության արդյունքում կհաստատվի ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը։

•  Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունները մարտի 17-ին ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության պլան։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ՊՆ եվրաինտեգրման և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ներկայացուցիչն ու Վրաստանում Իտալիայի դեսպանության ռազմական կցորդը:

• Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մարտի 18-ին Մոսկվայում ստորագրել են երկու երկրների միջև համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը 25 տարի ժամկետով:  Դրա վերաբերյալ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Մարգվելաշվիլին խորապես անհանգստացած է ՌԴ-Հարավային Օսիա համաձայնագրից։

• Մարտի 19-ին Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման պետական հանձնաժողովի նիստում, որը գլխավորում էր Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիդ Բեկրաձեն, հաստատվել է 2015 թվականի ազգային ամենամյա ծրագիրը։

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *