Մարտի 20-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է դրա նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված զինծառայողներին: Այցի ընթացքում նրան ուղեկցել են ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում Բակո Սահակյանը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, զրուցել նրանց հարազատների հետ: Արցախի ղեկավարն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը՝ վիրավորների վիճակը բարելավելու համար:
Նա նշել նաև, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է հերոս զինծառայողներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝ անձնվիրաբար պաշտպանելով հայրենիքի սահմանները:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info