ՊԲ-ում քննարկել են հյուսիսային ուղղության զորամասերի պատրաստության պլանը

Մարտի 17-ին Մարտակերտում անցկացվել է Պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման հրամկազմն ու ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:

ՊԲ հրամանատարի խորհրդակցությունը բանակի հյուսիսային ուղղության զորամասերի հրամկազմի հետ

ՊԲ հրամանատարի խորհրդակցությունը բանակի հյուսիսային ուղղության զորամասերի հրամկազմի հետ

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին և առաջիկա անելիքներին:

Խորհրդակցությունը վարել և վերջում համապատասխան հանձնարարականներ է տվել Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *