Մովսես Հակոբյանն այցելել է հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված զինծառայողներին

Այսօր` մարտի 20-ին, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված զինծառայողներին:

Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Մովսես Հակոբյանը վիրավոր զինծառայողին տեսակցելիս

Մովսես Հակոբյանը վիրավոր զինծառայողին տեսակցելիս

Նշվում է, որ Մովսես Հակոբյանը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինծառայողների և նրանց ծնողների հետ:

ՊԲ հրամանատարն, առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը, իր շնորհակալությունն է հայտնել զինծառայողներին և նրանց ծնողներին՝  հայրենասեր ու անձնվեր զավակներ դաստիարակելու համար։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել էր հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտի արդյունքումդիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել, հետապնդելով ամբողջությամբ ոչնչացրել են խմբին՝ իրենց դիրքերի մատույցներում։

Պաշտպանության բանակը նույն օրը հայտնեց հայկական կողմի 3 զոհի և 4 վիրավորի մասին։

One response to “Մովսես Հակոբյանն այցելել է հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված զինծառայողներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *