Հրապարակվել են այսօր՝ մարտի 19-ի առավոտյան ադրբեջանական դիվերսիոն հարձակման ժամանակ թշնամու 2 սպանված զինծառայողի տվյալներ և մարտի դաշտում թողած զենքի և զինամթերքի լուսանկարներ։
Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածներից մեկի ազգանունը Հուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, վիրավորներից մեկի անունն Էլշադ է:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում ԱԿ տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, նռնակներ, պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:
ՊԲ հաղորդագրությունում նշված են նաև «Մուխա» (ՌՊԳ-18) տիպի օգտագործված նռնականետեր, սակայն տրամադրված նկարներում իրականում ՌՊԳ-26 «Ագլեն» տիպի նռնականետեր են։
Հիշեցնենք, որ այսօր 2 ժամ տևած մարտում հակառակորդին դիմագրավելիս արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), վիրավորվել է ՊԲ ևս 4 զինծառայող:
Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
Pingback: Ադրբեջանի բանակի ղեկավարությունն այցելել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info