Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 մարտի 2015

Ադրբեջանի ԶՈւ սպանված հրամանատարը՝ «հրադադարի ռեժիմի խախտման զոհ» • Ադրբեջանի բանակի ղեկավարությունն այցելել է ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ • SIPRI-ի զեկույցի՝ Ադրբեջանին վերբերող հատվածը

Հետախուզական վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Օրխան Գուլիև

Հետախուզական վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Օրխան Գուլիև

• Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հայկական կողմը «խախտել է հրադադարի ռեժիմը»՝ սպանելով Ադրբեջանի բանակի զինծառայող Գուլիև Օրխան Վագիֆ օղլուին։ Սպանվածի մասին այլ տվյալներ չէին նշվում։ Սակայն Ռազմինֆոյին հաջողվեց պարզել, որ Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն կոչումով ավագ լեյտենանտ էր և ծառայում էր որպես հետախուզական վաշտի հրամանատար։ Այս հանգամանքը շատ ավելի հավանական է դարձնում այն վարկածը, որ նա սպանվել է դիվերսիոն ներթափանցման ձախողված փորձի ժամանակ։

• Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի ուղեկցությամբ մարտի 19-ին այցելել է երկրի զինված ուժերի՝ Բաքվում տեղակայված գլխավոր կլինիկական հոսպիտալ։

• SIPRI-ի հրապարակած «Զենքի միջազգային շրջանառության միտումները. 2014» զեկույցի համաձայն՝ Ադրբեջան ներմուծվող զենքի ծավալը 2005-2009թթ. ցուցանիշների համեմատ մեծացել է 2,5 անգամ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *