Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 մարտի, 2015

Թուրքիայի զինված ուժերում գրանցվել են ինքնասպանության դեպքեր, ևս մեկը ձախողվել է • Թուրքիան «Ալթայ» տանկի համար պատրաստվում է սեփական շարժիչներ արտադրել • ԱՄՆ-ն կարող է հարվածային ԱԹՍ-ներ տեղակայել թուրքական ավիաբազայում • Թուրքիան Մոսուլի ազատագրման համար սկսել է մարզել Իրաքի սուննի զինյալներին

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

•  Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Դերեջեք ավանում տեղակայված զորամասերից մեկում  մարտի 15-ին զինծառայող է ինքնասպան եղել։ Նույն օրը Շեմդինլիի Քայալար գյուղում ինքնասպանության չստացված փորձ է արել ևս 1 զինծառայող: Իսկ մեկ օր անց՝ մարտի 16-ին երկրի արևմտյան Իզմիր նահանգի Բուջա գավառում տեղակայված զինվորական ավանի իր տանը կյանքին վերջ է տվել Թուրքիայի ԶՈւ զինծառայող, ավագ ենթասպա Ս.Ա.-ն:

• Թուրքիայի շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» ընկերության ղեկավար Նուրի Ալբայրաքը հայտարարել է, որ թուրքական արտադրության «Ալթայ» տանկն ունենալու է տեղական արտադրության շարժիչ ու տրանսմիսիա, որոնց կառուցման աշխատանքները կավարտվեն 5 տարվա ընթացքում։

• Թուրքիան ԱՄՆ-ին թույլատրել է «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայել 2 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք՝ «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններ իրականացնելու համար։

• Թուրքական ռազմական հրահանգիչներն Իրաքի տարբեր ռազմաբազաներում սկսել են մարզել սուննի զինյալներին, ովքեր առաջիկայում մասնակցելու են Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրելու գործողությանը:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *