Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Արցախի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն՝ մարտի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ), դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ու Եվգենի Շարովը (Ուկրաինա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Ավելացնենք, որ նախօրեին՝ մարտի 17-ին, դեսպան Անջեյ Կասպրշիկը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև ՊԲ զինծառայող, Ադրբեջանում գերության մեջ պահվող Արսեն Բաղդասարյանի ճակատագիրը։

One response to “Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *