Դիվերսիան հետ մղելիս վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

Երեկ՝ մարտի 19-ին, Արցախի հյուսիսում հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված զինծառայողներից 2-ը տեղափոխվել են կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Մյուս երկու զինծառայողների վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

Ինչպես ավելի վաղ գրել էին հայաստանյան լրատվամիջոցները, վիրավոր երկու զինծառայողների տեղափոխման հարցը դեռևս չի քննարկվում՝ տեղափոխման ենթակա չլինելու պատճառով։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել էր հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտի արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել, հետապնդելով ամբողջությամբ ոչնչացրել են խմբին՝ իրենց դիրքերի մատույցներում։

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ):

One response to “Դիվերսիան հետ մղելիս վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *