2 ժամանոց մարտ Արցախի հյուսիսում. հայկական կողմից 3 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել է հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, շուրջ երկու ժամ տևած մարտի արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել, հետապնդելով ամբողջությամբ ոչնչացրել են խմբին՝ իրենց դիրքերի մատույցներում։

Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

ՊԲ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցներ կներկայացնեն ավելի ուշ:

11 responses to “2 ժամանոց մարտ Արցախի հյուսիսում. հայկական կողմից 3 զոհ, 4 վիրավոր

  1. Pingback: Պաշտպանության բանակը մանրամասներ է հայտնել դիվերսիայից (ֆոտո) | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի բանակի ղեկավարությունն այցելել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ | Ռազմ.info

  3. Pingback: Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի դեմ մարտում զոհված զինծառայողներին | Ռազմ.info

  4. Pingback: Դիվերսիան հետ մղելիս վիրավորված 2 զինծառայողի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ | Ռազմ.info

  5. Pingback: Մովսես Հակոբյանն այցելել է հակառակորդի հարձակումը հետ մղելիս վիրավորված զինծառայողներին | Ռազմ.info

  6. Pingback: Բակո Սահակյանն այցելել է ադրբեջանական հարձակման ժամանակ վիրավորված զինծառայողներին | Ռազմ.info

  7. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

  8. Pingback: Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ (ֆոտո) | Ռազմ.info

  9. Pingback: Հոսպիտալում մահացել է ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս վիրավորված ՊԲ զինծառայողներից մեկը | Ռազմ.info

  10. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *