Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի դեմ մարտում զոհված զինծառայողներին

Մարտի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՊԲ զորամասերից մեկի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Հիշեցնենք, որ զինծառայողները զոհվել են մարտի 19-ի առավոտյան՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը դիմակայելու ժամանակ: Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել է նույն մարտի ընթացքում:

One response to “Բակո Սահակյանը պարգևատրել է հակառակորդի դեմ մարտում զոհված զինծառայողներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *