ՊԲ սպան մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով, մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ սպա • Արցախում զինծառայող է մահացել • Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կապիտանի են ձերբակալել • ՀՀ ԶՈւ ռազմական ղեկավարման հավաք-դասընթաց է մեկնարկել • ՀՀ-ում սկսվել են ՌԴ ԶՈւ օդաչուների մարզումները • ԵԱՀԿ դիտարկում Մարտակերտի ուղղությամբ • Երկարաձգվել է Միքայել Հարությունյանի ծառայության ժամկետը • Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրթիռահրետանային սպառազինության պետին • Ռազմական վարժարանի սաները կմասնակցեն «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթին • Պաշտոնաթող զինծառայողների կենսաթոշակները կբարձրացվեն
• Փետրվարի 10-ին, ՊԲ մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Տիգրան Սիմոնյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որով ձերբակալվել է նույն ՊԲ նույն զորամասի զինծառայող Տարոն Գեդեոնյանը:
• Փետրվարի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Արման Օսիպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
• Զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ, որով փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։ Գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել սպայական աձնակազմի դրսևորած անգործության վերաբերյալ:
• Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների և բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչների համար մեկնարկել է ռազմական ղեկավարում մասնագիտությամբ դասընթաց, որը կտևի մինչև ապրիլի 1-ը:
• Փետրվարի 10-ին սկսվել են ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված ավիացիոն խմբի օդաչուների պարապմունքները, որոնք տևելու են մինչև 2015թ. փետրվարի վերջ:
• Փետրվարի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ:
• Սերժ Սարգսյանի փետրվարի 9-ի հրամանագրով մեկ տարով երկարաձգվել է ՀՀ նապագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի ծառայությունը:
• ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել զորավարժարաններից մեկի մոտ գտած ռազմական գույքի մասին չզեկուցելու և այն ապօրինի վաճառելու համար:
• Փետրվարի 12-ին Ռուսաստան է մեկնել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը` փետրվարի 13-ից 22-ը Պերմ քաղաքում կայանալիք «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային հավաք-մրցույթին մասնակցելու համար:
• Հայաստանում հուլիսի 1-ից թոշակի անցած զինծառայողները ստանալու են բարձրացված կենսաթոշակ: Նոր կարգով զինծառայողի կենսաթոշակը հաշվարկվելու է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար տրվող անձնական գործակցից ու զինծառայողի ծառայության ստաժի տարիներից:
Ռազմաշաբաթը նաև՝