Զինծառայողը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով

Երեկ՝ փետրվարի 10-ին, Պաշտպանության բանակի  զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ,հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ,  «մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը»:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ժամը 19:55-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

One response to “Զինծառայողը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *