Էրեբունի օդանավակայանում սկսվել են Հայաստանում ՌԴ ԶՈւ ավիացիոն խմբի օդաչուների մարզումները

ՌԴ զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված ավիացիոն խմբի օդաչուների պարապմունքները տևելու են մինչև 2015թ. փետրվարի վերջ: Այդ ընթացքում օդաչուները վարժվելու են բարդ կլիմայական պայմաններում, ծովի մակերևույթից 4-5կմ բարձրության վրա ՄիԳ-29 կործանիչներով թռիչքներին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ՄիԳ-29 կործանիչները Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի ժամանակ

ՄիԳ-29 կործանիչները Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի ժամանակ

Բժշկական ստուգումներից հետո օդաչուները նախ ստանալու են տեսական ու գործնական գիտելիքներ, հետո սկսելու են սովորել ինքնաթիռով օդ բարձրանալու և վայրէջք կատարելու հմտություններ, իսկ այնուհետև կատարելու են պարզ թռիչքներ՝ նշված երթուղիներով թռչելու ու տարածքը հետախուզելու առաջադրանքներով:

Ուսումնական հաջորդ փուլում օդաչուները հմտանալու են ցերեկային ու գիշերային ավելի բարդ պայմաններով թռիչքներում: Ուշադրություն է դարձվելու զինծառայողների ուսուցմանը լեռնային բարդ տեղանքում, մառախլապատ եղանակին 3-ից մինչև 10կմ բարձրություններում թռիչքներին:

Վերջին փուլում օդաչուները վարժվելու են կործանիչների մարտական կիրառման ու օդային մարտերի վարման ձևերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *