Այսօր՝ փետրվարի 12-ին Ռուսաստան է մեկնել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը` փետրվարի 13-ից 22-ը Պերմ քաղաքում կայանալիք «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային հավաք-մրցույթին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին
Ռուսաստանում անցկացվող «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում տարբեր երկրների ռազմամարզական վարժարանների թիմերը մասնակցում են արգելագոտու հաղթահարման, կրոսավազքի, պտտաձողի վրա ձգումների, զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության մրցույթներին, որոնց հիման վրա էլ ընտրվում են հաղթող թիմերը:
Նշենք, որ նախորդ՝ 2014 թվականի մրցույթում 6 երկրների 28 թիմերից հաղթող դարձել է հենց ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը: Հայաստան վերադառնալուց հետո վարժարանի սաներին ընդունել ու պարգևատրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ավելացնենք, որ Ռազմինֆոն զրուցել է նախորդ տարի մրցույթում հաղթած հայկական թիմի հետ, ինչի մասին կարող եք կարդալ այստեղ:
Pingback: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը միջազգային մրցույթում գրավել է առաջին տեղը | Ռազմ.info