Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8-14 փետրվարի, 2015

Թուրքիայի ԶՈւ-ն Պակիստանում մասնակցելու է ՌԾՈւ զորավարժության • Հունաստան-Կիպրոս-Իսրայել-Եգիպտոս համատեղ զորավարժություններ՝ ընդդեմ Թուրքիայի • Թուրք-սիրիական սահմանի Սուրուչ գավառում «Զինվորական արգելված գոտի»  սահմանվել է  •  Հրաժարական է տվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը • Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Ղազախստանի դեսպանին • Թուրքիայի նախագահի այցը Կոլումբիա

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման խումբ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ստորջրյա հարձակման խումբ

• Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը 2015-ի փետրվարի 18-27-ը Պակիստանում մասնակցելու են Պակիստանի ԶՈւ-ի կազմակերպած ստորջրյա հարձակման զորավարժությանը, որի նպատակն է թուրքական և պակիստանյան համապատասխան ստորաբաժանումների համատեղ աշխատանքների կազմակերպումը:

• Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը փետրվարի 11-ին Կիպրոսում հայտարարել է, որ Հունաստանն առաջիկա ամիսներին Միջերկրական ծովում Կիպրոսի, Իսրայելի և հավանաբար նաև Եգիպտոսի հետ համատեղ կանցկացնի զորավարժություններ, որոնք միտված են լինելու Թուրքիա-Կիպրոս հարաբերությունների լարմանը դիմակայելուն:

• Թուրքիայի հարավարևմտյան Շանլըուրֆա նահանգի իշխանությունները Սիրիային սահմանակից որոշ շրջաններում 2015-ի փետրվարի 13-14-ը «զինվորական արգելված գոտի» են հայտարարել՝ իբրև պատճառ նշելով սահմանագծին մոտ շրջաններում «Իսլամական պետության» և քրդական խմբերի միջև շարունակվող պայքարը։

• Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը 2015-ի հուլիսի 7-ին կայանալիք ԹԱՄԺ-ի ընտրություններին մասնակցելու համար 2015-ի փետրվարի 7-ին հրաժարական է ներկայացրել։

Թուրքիայի վարչապետի խորհրդական Հաքան Ֆիդան (Նախկինում Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար)

Թուրքիայի վարչապետի խորհրդական Հաքան Ֆիդան (Նախկինում Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար)

• Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ընդունել է երկրում Ղազախստանի դեսպան Ժանսեիտ Թույմեբաևին: Կողմերը քննարկել են մասնավորապես Թուրքիայի և Ղազախստանի ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայման հարցեր:

• Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փետրվարի 9-ին Կոլումբիայում կայացած հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ու Կոլումբիան կնքել են «կարևոր նշանակության» 7 համաձայնագիր:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8-14 փետրվարի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *