Թուրք-սիրիական սահմանի Սուրուչ գավառում «Զինվորական արգելված գոտի» է սահմանվել

Թուրքիայի հարավարևմտյան Շանլըուրֆա նահանգի իշխանությունները Սիրիային սահմանակից որոշ շրջաններում 2015-ի փետրվարի 13-14-ը «զինվորական արգելված գոտի» են հայտարարել՝ իբրև պատճառ նշելով սահմանագծին մոտ շրջաններում «Իսլամական պետության» և քրդական խմբերի միջև շարունակվող պայքարը։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Շանլըուրֆայի նահանգապետարանի տարածած հայտարարությանը։

Թուրքիայի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մոտակայքում

Թուրքիայի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մոտակայքում

Նահանգապետարանի հայտարարությունում նշվում է, որ սիրիական Քոբանի քաղաքին սահմանակից թուրքական Սուրուչ նահանգի արևելյան և արևմտյան շրջաններում ԻՊ-ի և մի շարք քրդական խմբավորումների միջև շարունակվող բախումների հետևանքով գավառի բնակիչների կյանքը սպառնալիքի տակ է հայտնվել։

Քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգությունն ապահովելու, հնարավոր վտանգը և սպառնալիքները չեզոքացնելու նպատակով 2015-ի փետրվարի 13-14-ը Սուրուչ գավառի սահմանում  նահանգի ղեկավարության կողմից հայտարարվել է «զինվորական արգելված գոտի»։

Ավելացնենք, որ պատերազմի ժամանակ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, իսկ խաղաղ ժամանակ՝ քաղաքացիական ղեկավարությունը, ելնելով պետության անվտանգությունից և զինվորական կարևոր օբյեկտների պաշտպանության անհրաժեշտությունից, կարող են սահմանվել «զինվորական արգելված գոտիներ»։ Այդ գոտիներում արգելվում է զինվորականների և քաղաքացիների մուտքը։

Սակայն որոշումն ուժի մեջ է մտնում միայն նախարարների խորհրդի կողմից հաստատվելուց հետո։ Խորհուրդն է սահմանում նաև «զինվորական արգելված գոտու» սահմանները։

Անհրաժեշտության դեպքում սահմանային նահանգներում «զինվորական արգելված և անվտանգության գոտի» կարող է սահմանել այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի մեջ մտնում են նահանգապետը, նահանգապետարանի մի շարք աշխատողներ, տվյալ տարածքի զինվորական ստորաբաժանման, ժանդարմերիայի, ոստիկանության և, եթե առկա է ծովային սահման, նաև առափնյա անվտանգության ուժերի հրամանատարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *