Զորավարժության արդյունքների ամփոփում Ադրբեջանում • Ադրբեջանի նախագահը, պաշտպանության ու պաշտպանական արդյունաբերության նախարարներն ընդունել են Ղրղզստանի պաշտպանության նախարարին • Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ՊՆ քարտեզագրության վարչության պետին • Զաքիր Հասանովն ընդունել է Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարին • Զինվորական կոչումների շնորհում Ադրբեջանում • Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են ԶՈւ ուսումնական զորամասեր
• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ամփոփել է փետրվարի սկզբին Ադրբեջանում մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժությունը:
• Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 10-ին ընդունել է Ղրղզստանի պաշտպանության նախարար Աբիբիլլա Կուդայբերդիևին։ Կողմերը քննարկել են պաշտպանության, ռազմական արդյունաբերության վերաբերող հարցեր:
• Փետրվարի 11-ին Աբիբիլլա Կուդայբերդիևին ընդունել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Պաշտոնակիցները քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները։
• Փետրվարի 12-ին էլ Ղրղզստանի պաշտպանության նախարարին ընդունել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նախարար Կուդայբերդիևն այցելել է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հաստատությունները և ծանոթացել արտադրական գործընթացներին։
• 2015-ի փետրվարի 10-ին Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ՊՆ քարտեզագրության գլխավոր վարչության պետ Բուրհանեթթին Աքթըի գլխավորած պատվիրակությանը։
• Փետրվարի 10-ին Զաքիր Հասանովն ընդունել է Բուլղարիայի էկոնոմիկայի նախարար Բոժիդար Լուկարիսկիին։ Կողմերը քննարկել են Ադրբեջան-Բուլղարիա ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարային հարցեր:
• Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական զինվորական կոչումներ է շնորհել երկրի Մոբիլիզացիայի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայության մի շարք սպաների, ընդ որում՝ երկուսին՝ գեներալ-մայորի կոչում:

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները Հեյդար Ալիևի անվան բարձր զինվորական դպրոցում
• Ադրբեջանում հավատարմագրված 14 երկրների ռազմական կցորդներն այցելել են երկրի ԶՈւ ուսումնական զորամասեր ու ծանոթացել զորամասերի պատմությանը և ուսումնանյութական բազային։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info