Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 8-14 փետրվարի, 2015

Գերատեսչական մեդալներ` Աֆղանստանում ծառայող վրաստանցի զինծառայողներին • ՊՆ համակարգում շաևունակվում են կադրային փոփոխությունները • Վրաստանում պահանջում են Մինդիա Ջանելիձեի հրաժարականը • Վրաստանի բանակին սննդամթերքով կապահովի նոր ընկերություն:

• Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող վրաստանյան 51-րդ գումարտակի զինծառայողները պարգևատրվել են Վրաստանի ՊՆ գերատեսչական մեդալներով։ Այս մասին հայտնի է դարձել փետրվարի 11-ին: Վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության, ինչպես նաև վրաստանյան ստորաբաժանումների պատրաստման համար մեդալներ են ստացել նաև ԱՄՆ ծովային հետևակի մի քանի զինծառայողներ։

• Փետրվարի 10-ին իրար հետևից հրաժարական են տվել Վրաստանի ԶՈւ ԳՇ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Ռոբերտ Գրիգալաշվիլին և ՊՆ ռազմական գլխավոր տեսուչի տեղակալ Վալերի Զումբաձեն։ Գրիգալաշվիլին հրաժարական է տվել ինքնակամ, իսկ Զումբաձեն իր հրաժարականը բացատրում է նրանով, որ իր անձի հետ կապված տարբեր խոսակցություններ են պտտվում, ու ինքը չի ուզում, որ դրանք վնասեն Վրաստանի ՊՆ հեղինակությունը:

• Փետրվարի 13-ին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիգա Բոկերիան լրագրողներին հայտնել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության անդամները հայտարարել են, որ պաշտպանության ներկայիս նախարար Մինդիա Ջանելիձեն վնասում է այդ գերատեսչության իմիջին և պահանջում են նրա հրաժարականը:

• 2015 թվականի փետրվարի 14-ից Վրաստանի զինված ուժերի զինծառայողներին սննդամթերքով կապահովի նոր ընկերություն։ Այս մասին փետրվարի 12-ին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է ծառայության հաղորդագրության մեջ, փետրվարի 14-ին ավարտվում է բանակին սննդամթերք մատակարարող «Վրացական սննդամթերքի ընկերության» և Վրաստանի պաշտպանության նախարարության կնքած պայմանագրի ժամկետը:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *