Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը հրաժարական է տվել

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը 2015-ի հուլիսի 7-ին կայանալիք ԹԱՄԺ-ի ընտրություններին մասնակցելու համար 2015-ի փետրվարի 7-ին հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի վարչապետի խորհրդական Հաքան Ֆիդան (Նախկինում Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար)

Թուրքիայի վարչապետի խորհրդական Հաքան Ֆիդան (Նախկինում Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար)

Նշենք, որ ԹԱՄԺ-ի (Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով) առաջիկա ընտրություններին պատգամավորական թեկնածություն առաջադրելու համար նշանակված վերջին ժամկետը 2015-ի փետրվարի 10-ն էր։ Թեկնածություն առաջադրելու համար Հաքան Ֆիդանը պետք է հրաժարական ներկայացներ և մինչև այդ ժամկետն առաջադրեր իր թեկնածությունը։

Հաղորդվող տեղեկություն համաձայն՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հաստատել է Ֆիդանի հրաժարականի դիմումը: Դավութօղլուի հրամանով Ֆիդանը նշանակվել է վարչապետի խորհրդական։

Այդ պաշտոնը նա զբաղեցնելու է մինչև 2015-ի հունիսին կայանալիք ԹԱՄԺ-ի ընտրությունները։ Ընտրությունների ժամանակ նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակներով առաջադրվելու է Ստամբուլի պատգամավորի թեկնածու։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, Ֆիդանի հրաժարականի հաջորդ օրը նշել է, որ ինքը ԱՀԿ-ի նախագահի հրաժարականի փաստի հանդեպ դրական վերաբերմունք չունի և այդ մասին ավելի վաղ հայտնել էր նաև վարչապետ Դավութօղլուին։ Սակայն նա ավելացրել է, որ պատգամավորի թեկնածություններն ընդունելը, ինչպես նաև կազմակերպության նախագահի նշանակումը և հրաժարականի դիմումի ընդունումը վարչապետի պարտականությունն է, իսկ ինքն այդ հարցում ոչ մի բան չի կարող փոխել։

Էրդողանը նշել է, որ ինքը սխալ է համարում պատգամավորության թեկնածություն առադրելու համար նման լուրջ և երկրի անվտանգության համար անչափ կարևոր կազմակերպության նախագահի հրաժարականի ներկայացումը։

Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարում էր 2010-ի մայիսի 25-ից։

One response to “Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը հրաժարական է տվել

  1. Pingback: Էրդողանի խորհրդով՝ Ֆիդանը վերադարձել է Թուրքիայի հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *