ՊԲ զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի սպաներից մեկը

Փետրվարի 10-ին Պաշտպանության բանակի մարտական հետանեկտում մահացած զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է ծառայության հաղորդագրության մեջ, զինծառայողը կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահության կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հավելենք, որ փետրվարի 10-ին Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը։

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *