Երեկ՝ փետրվարի 10-ին, ժամը 19:55-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Զինծառայողը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով | Ռազմ.info
Pingback: ՊԲ զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի սպաներից մեկը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info