Ադրբեջանում հավատարմագրված 14 երկրների ռազմական կցորդներն այցելել են երկրի ԶՈւ ռազմական ակադեմիա, ուսումնամարզական կենտրոն, Հեյդար Ալիևի անվան բարձր զինվորական դպրոց և Ջամշուդ Նախիջևանցու անվան զինվորական վարժարան։ Այս մասին փետրվարի 13-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այցը կազմակերպվել է Ադրբեջանի ՊՆ-ի նախաձեռնությամբ և բարձրաստիճան սպաների մասնակցությամբ։ Այցի ընթացքում հյուրերին պատմել են ուսումնական զորամասերի հիմնման ու «անցած ուղու» մասին, այնուհետև հյուրերը ծանոթացել են զորամասերի ուսումնանյութական բազային։