Հուլիսի 1-ից թոշակի անցած զինծառայողները ստանալու են բարձրացված կենսաթոշակ

Հայաստանում հուլիսի 1-ից թոշակի անցած զինծառայողները ստանալու են բարձրացված կենսաթոշակ: Այս մասին Panorama.am լրատվական կայքին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Պաշտոնյան հստակեցրել է, որ կենսաթոշակի հաշվարկման նոր կարգը ոչ թե հունվարի 1-ին պիտի ուժի մեջ մտներ, ինչպես թյուրիմացաբար հասկացել են շատերը, այլ հուլիսի 1-ից: Միևնույն ժամանակ Անահիտ Գալստյանը չի նշել, թե որքան կլինի զինծառայողների միջին կենսաթոշակը:

Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ եթե նախկինում զինծառայողի կենսաթոշակը հաշվարկվում էր նրա դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարից, ապա նոր կարգով այն հաշվարկվելու է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար տրվող անձնական գործակցից ու զինծառայողի ծառայության ստաժի տարիներից:

One response to “Հուլիսի 1-ից թոշակի անցած զինծառայողները ստանալու են բարձրացված կենսաթոշակ

  1. Pingback: Հուլիսի 1-ից ավելացվում է զինվորական կենսաթոշակի հիմնական չափը. ՀՀ կառավարություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *