ՀՀ նախագահը երկարաձգել է գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի ծառայության ժամկետը

Սերժ Սարգսյանի փետրվարի 9-ի  հրամանագրով երկարաձգվել է ՀՀ նապագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի ծառայությունը: Հրամանագրում ասված է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ զինվորական ծառայությունը երկարաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 10-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *