ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է իշխանազանցություն: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը:

Գրիգորի Նադարյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2010թ. մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում «Նուբարաշեն» հրաձգարանի ղեկավարման կետի աշտարակի մոտակայքից գտած ռազմական գույք հանդիսացող 1 հատ ՍԿ լրակազմ զրահաբաճկոնի, 1 հատ զրահաբաճկոնի դատարկ պայուսակի, 2 հատ կևլարե սաղավարտների փաստի մասին սահմանաված կարգով իր զորամաս հրամանատարին տեղեկացնելու, որից հետո դրանք սպառազինության վարչության պահեստ տեղափոխելու փոխարեն ռազմական գույքը տեղափոխել և պահել է իր ավտոտնակում: Այնուհետև նյութական օգուտ ստալանու մոլուցքով տարված, ցուցաբերելով անձնական շահագրգռվածություն, անցել է պաշտոնական լիազորությունների սահմանը` վաճառել է ռազմական գույքը:

Բացի վերոնշյալը, Գրիգորի Նադիրյանը հանդիսանալով պաշտոնատար անձ` զորամասի ստորաբաժանումներում սպառազինության տեխնիկական վիճակը պարզելու նպատակով չի կատարել ստուգումներ, իր զինվորական պարտքն ու գործառնական պարտականությունները կատարելու փոխարեն ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:

Գրիգորի Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 ու 376 հոդվածների առաջին մասերով: Նշված հոդվածների մասերով նախատեսված է հետևյալը.  «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով» (ՀՀ ՔՕ Հոդված 375 Մաս 1) և «Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» (ՀՀ ՔՕ Հոդված 376 Մաս 1):

Ներկայում Գրիգորի Նադիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը:

One response to “ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8-14 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *