Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5

Սումգայիթում զինծառայող է սպանվել, Շամխորում՝ վիրավորվել։ «Դոկտրինա»-ի զեկույցը։ Ռազմական բժշկին ազատազրկել են։ Բաքվի զինկոմիսարիատում 42-ամյա անձը կտրել է երակները։ Աֆղանստանից զորքերի տարանցիկ երկիր՝ Ադրբեջանը։ «Կոլչուգա» հետախուզական կայանը կտրամադրվի Ադրբեջանին։Ականազերծման դասընթաց՝ Բաքվում։

Էլդար Նովրուզով

Էլդար Նովրուզով

1. Հոկտեմբերի 1-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 19-ին ծառայակիցների կողմից ծեծի ենթարկված Թուրալ Վագըֆ օղլու Աբդուլաևը մահացել է Սումգայիթի հոսպիտալում:

Հոկտեմբերի 2-ին Շամխորի կորպուսի զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Նադիր Մաղերրամ օղլու Շաբանովը վիրավորվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հանդես է եկել հերթական զեկույցով: Ըստ դրա՝ ընթացիկ տարում մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում գրանցվել է 71 զոհ, 74 վիրավոր։

Հոկտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող 1989-ին ծնված, Աղդամի շրջանում գրանցում ունեցող Ջաֆարով Վյուղար Սուլեյման օղլուի դին հայտնաբերել են Գանձակում:

Հետևելով «Դոկտրինա»-ի տվյալներին՝ Ադրբեջանում ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ կա 72 կորուստ:

2. Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանում ձերբակալել են ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալի բժշկական ծառայության գնդապետ-լեյտենանտ Վասիֆ Ադիգյոզալովին՝ 2011-ին զինծառայող Էլդար Նովրուզովի կասկածելւ մահվան գործով: Ադիգյոզալովը հերքում է իր առնչությունը նշված գործին:

3. Բաքվի Սաբունչու շրջանի զինվորական կոմիսարիատում հոկտեմբերի 4-ին 32-ամյա քաղաքացին կտրել է իր երակները:

4. Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի հերթական խաղաղապահ ջոկատն ուղևորվել է Աֆղանստան՝ մինչև 2014-ի ապրիլն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում ծառայություն անցնելու:

Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ մեկնարկել է Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների ու ոչ ռազմական նշանակության բեռների դուրսբերման գործընթացն Ադրբեջանի տարածքով:

5. Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասին՝ կրկին դժգոհելով Մինսկի խմբից:

6. Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի մի խումբ պատգամավորներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այցելել են Ադրբեջանի ՌՕՈւ ՀՕՊ զորամասերից մեկը՝ մոտիկից տեսնելով Ս-300ՊՄՈՒ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը: 

7. Allen Vanguard կանադական ընկերությունը հատուկ դասընթացներ է անցկացնելու Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի անձնակազմի հետ՝ Կասպից ծովի ադրբեջանական մասի ականազերծման թեմայի շուրջ:

8. Ուկրաինան և Ադրբեջանը պայմանագիր են կնքել Դոնեցկի պաշտպանական-ռազմական «Տոպազ» գործարանի կողմից թողարկվող, խորհրդային-ուկրաինական արտադրության «Կոլչուգա» կայաննադրբեջանական կողմին տրամադրելու շուրջ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *