Բաքվի զինկոմիսարիատում տղամարդը կտրել է երակները

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Սաբունչու շրջանի զինվորական կոմիսարիատում արտակարգ պատահար է գրանցվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Համաձայն Սաբունչուի շրջանի ոստիկանական բաժանմունքի հաղորդած տվյալների՝ 42-ամյա ոմն Ալիմ Ահմեդովը զինկոմիսարիատի տարածքում կտրել է երակները։

Ահմեդովին տեղափոխել են Սաբունչուի հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ոստիկանական բաժանմունքից տեղեկացնում են, որ փորձում են պարզել միջադեպի պատճառները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *