ԱՄՆ զինծառայողներն ու բեռները դուրս են բերվում Աֆղանստանից Ադրբեջանի տարածքով

Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ մեկնարկել է Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների ու ոչ ռազմական նշանակության բեռների դուրսբերման գործընթացը։

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

ԱՄՆ զինծառայողներ՝ Աֆղանստանում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել են, որ «Ադրբեջանը մեծ նշանակություն ունի և լուրջ դեր է խաղում Աֆղանստանից զորքերի ու բեռների տեղափոխման գործընթացում»։ Համաձայն գործակալության հաղորդած տվյալների՝ ԱՄՆ դեսպանատանը հավաստիացրել են՝ Ադրբեջանը «կարևոր փոխաբեռնման կետ է, իսկ բեռների փոխադրման գործընթացն ընդհանուր առմամբ կտևի մի քանի տարի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի հերթական խաղաղապահ ջոկատն ուղևորվել է Աֆղանստան։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ծառայությունն անցնելու են մինչև 2014-ի ապրիլն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում՝ Աֆղանստանի տարածքում։
Հավելենք, որ դեռևս 2013-ի փետրվարի սկզբին Ադրբեջանը համաձայնել էր փոխաբեռնման կետ ծառայել Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների դուրսբերման համար։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *