Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ԶՈւ նոր ներկայացուցիչ ունի: ՀՀ և Իրանի արտգործնախարարները քննարկեցին Թեհրանի միջոկային ծրագիրը: ՀՀ և Ֆրանսիայի նախագահները քննարկեցին Արցախի հիմնախնդիրը: Վոլոդյա Ավետիսյանը դեռևս գործի նյութերին չի ծանոթացել: Հայ ռազմագերու գործով մեղավորները պատժվել են:Բոլոր զինծառայողներն անխտիր արձակուրդ են գնում: Նոր բնակելի շենք` զինծառայողների համար:Հայաստանը ԱԹՍ կտրամադրի Դանիային:Հայկական ԱԹՍ-ներն ինտենսիվ օգտագործվում են: Սերժ Սարգսյանը ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Հայկական արտադրության անօդաչու սարքերը «ԴիջիԹեք Էքսպո-2013» ցուցահանդեսում: «Ֆագոտ» և «Մետիս» հակատանկային զենքերի հայկական վարժասարքերը «ԴիջիԹեք Էքսպո-2013»-ում: Երևանում «ԿամԱԶ»-ը բացեց առևտրի և սպասարկման կենտրոն

1. Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին: Հանդիպմանը կողմերն անդրադարձան սիրիական ճգնաժամին, դրա հետևանքով փախստականների արտահոսքին, Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին և մի շարք այլ հարցերի:

2. Սեյրան Օհանյանի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

3. Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները, ինչպես նաև անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի գործընթացին:

4. Հոկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես տնտեսական, մշակութային հարցեր, այնպես էլ անդրադարձել են արցախյան հիմնախնդրին: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

5. Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալումից հետո գործի նյութերին դեռևս չի ծանոթացել: Ռազմինֆոն զրուցել է նրա փաստաբան Արա Զաքարյանի հետ: Մանրամասներն այստեղ:

6. ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Ռազմինֆոյի խնդրանքով անդրադարձել է Հակոբ Ինջիղուլյանի գործին: Ըստ հրամանատարի` մեղավորներն արդեն պատժվել են:

7. Ռազմինֆոն Արցախ այցի ժամանակ զրուցել է ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ: Հրամանատարն անդրադարձել է նաև զինծառայողների արձակուրդներին` նշելով, որ բոլորն անխտիր արձակուրդ գնում են:

8. Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին բնակարանամուտ տոնեցին 9 զինծառայողի ընտանիքներ: Բնակարանների վկայագրերն ու բանալիները հանձնել է Սեյրան Օհանյանը:

9. Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանն անօդաչու թռչող սարքեր է արտահանելու Դանիա։ Դանիայի հետ նախնական պայմանավորվածությամբ ամսական արտադրվելու է 10 միավոր ԱԹՍ:

10. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Անօդաչու թռչող սարքեր. ներածություն» դասախոսության ժամանակ պատասխանել է նաև Ռազմինֆոյի հարցերին: Ամբողջ նյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

11. Հոկտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան ներկայացրել է Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության մասին:

12. Հոկտեմբերի 4-ին, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նաև անօդաչու թռչող սարքեր: Ռազմինֆոն զրուցել է ԱԹՍ ներկայացնող կազմակերպությունների հետ: Մանրամասն` այստեղ:

Այբ ավագ դպրոցի ԱԹՍ-ն

13. ԴիջիԹեք Էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոն նկատեց նաև «Ֆագոտ» և «Մետիս» հակատանկային զենքերի վարժասարքեր, ինչպես նաև Գիրոկայունացված օպտիկա-էլեկտրոնային համակարգ A 01-ը: Նյութն ամբողջույամբ այստեղ:

14. Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 4-ին Երևանում մասնակցել են «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել իրականացված ներդրումներին, կենտրոնի հնարավորություններին, մատուցվող ծառայություններին:

Ռազմաշաբաթը նաև`

Թուրքիայում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *