Սումգայիթում զինծառայող է սպանվել

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտնի է դարձել, որ Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել։

Սումգայիթի ոստիկանության շրջանային բաժանմունքից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում ծառայություն անցնող Թուրալ Վագըֆ օղլու Աբդուլաևը ծեծի է ենթարկվել ոմն Էլվին Մանսուրովի և Վասիֆ Հասանովի կողմից Սումգայիթ քաղաքի տարածքում՝ Բաքու-Ղուբա ճանապարհի վրա։

Աբդուլաևին ծանր վնասվածքներով տարել են ՊՆ հոսպիտալ, որտեղ էլ զինծառայողն այսօր մահացել է։
Մանսուրովը և Հասանովը ձերբակալված են։
Հայտնի է նաև, որ Աբդուլաևը զորակոչվել է Գեդաբեկի շրջանից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կայքերը և ուժային կառույցները զինված ուժերում ծեծի դեպքերի ու դրանց հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում են միայն այն դեպքում, երբ տուժածը մահանում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *