[թարմացված] Ադրբեջանում ներքին զորքերի զինծառայող է կախվել

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ներքին զորքերում գրանցվել է հերթական ոչ մարտական պայմաններում կորուստը։

Միջադեպը գրանցվել է Գանձակ (Գյանջա) քաղաքի Նարիմանովի պողոտայում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ադրբեջանցի զինվոր

Ինչպես հաղորդում են Քյափազի շրջանի ոստիկանական բաժանմունքից, հայտնաբերվել է 1989-ին ծնված, Աղդամի շրջանում գրանցում ունեցող, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Ջաֆարով Վյուղար Սուլեյման օղլուի դին։

Նախնական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով։

Փաստի առնչությամբ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն հնչել։

[թարմացում] Ադրբեջանի ներքին զորքերի մամուլի ծառայության ղեկավար Թարանա Մամեդովան պարզաբանել է, որ Ջաֆարովը մնացել էր ներքին զորքերում ծառայելու՝ պարտադիր զինծառայության ավարտից հետո։ Նրա խոսքերով՝ հոկտեմբերի 3-ին Վյուղար Ջաֆարովը ծառայության ավարտից հետո լքել է զորամասը, իսկ հոկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8։00-ի սահմաններում, նրա դին գտել են պարանից կախված։ «Միջադեպը գրանցվել է զորամասի սահմաններից դուրս, ուստի համոզված եմ՝ ինքնասպանության այս դեպքն առնչություն չունի զորամասի հետ։ Ներկա դրությամբ հետաքննություն է ընթանում»,_վկայել է Մամեդովան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *