Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5

Թուրքիայի ԶՈւ թվաքականը հայտնի է։ Թուրքական կործանիչ է վայր ընկել։ Պայթյուն հրթիռների գործարանում։ Թուրքական խորհրդարանը մեկ տարով երկարաձգեց Սիրիայի վրա հարձակումը թույլատրող որոշումը։ Չինական ՀՕՊ համակարգերի ընտրությանը դեմ են ԱՄՆ-ում։ Թուրք-սիրիական սահմանին նորից մարդ է զոհվել և այլն։

T129 Atak

T129 Atak

” Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը ոհկտեմբերի 1-ի դրությամբ 647.583 մարդ է, որից զինծառայողները 595.450-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.133-ը: Առավել մանրամասն՝ այստեղ։

” Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է երկրի կառավարությանը Սիրիայում ռազմական միջամտություն թույլատրող մանդատի ժամկետը։ Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ն կառավարության որոշումով հնարավորություն կստանա անհրաժեշտության դեպքում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել։

” Սեպտեմբերի 28-ին տեղի ժամանակով 07։23-ին (երևանյան ժամանակով 08։23-ին) օդ են բարձրացվել թուրքական ՌՕՈւ 2 F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ սիրիական Նուսայբին շրջանում թուրք-սիրիական սահմանին է սկսել մոտենալ Սիրիայի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռը։ Սիրիական ուղղաթիռն այնուհետև սկսել է հեռանալ սահմանից, իսկ թուրքական կործանիչները վերադարձել են ռազմաբազա։

”  Սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը թուրք սահմանապահները Սիրիայից դեպի Թուրքիայի տարածք անցնել փորձող երեք անձի են նկատել։ Նրանցից մեկը պայթել է ականի վրա և մահացել, մյուս երկուսը հանձնվել են թուրքական կողմին։

” Սեպտեմբերի 29-ի կեսօրին պայթյուն է եղել Անկարայի Էլմադաղ շրջանի «Ռոքեթսան» (Roketsan) ընկերության գործարանում։ Պայթյունը, որի հետևանքով 4 մարդ է վիրավորվել, ի հայտ եկել, երբ գործարանում ամենշաբաթյա ժամանակացույցով ոչնչացնում էին հրթիռների պատրաստման ժամանակ ավելացած վառելիքը:

” Թուրքիայի ՌՕՈւ RF-4E Phantom II ռազմական ինքնաթիռ է վայր ընկել Սեբաստիա (Սվազ) նահանգի Քանգալ շրջանում սեպտեմբերի 30-ի տեղի ժամանակով 15։15-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 16։15-ի)։ Երկու օդաչուները փրկվել են։

” ԱՄՆ-ն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի կողմից չինական հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու որոշման վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակը։

” Թուրքիան Պակիստանին առաջարկել է թուրք-իտալական արտադրության T129 հարվածային ուղղաթիռները։ Սակայն թուրքական կողմին ծանր մրցակություն է սպասվում, քանի որ պակիստանյան հարվածային ուղղաթիռների պարկը թարմացնելու համար պայքարում են նաև ամերիկացիները։

” Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի հեղաշրջման գործով ազատ են արձակել 8 մեղադրյալի, որոնց թվում է նաև ժանդարմերիայինախկին հրամանատար, պահեստի բանակի գեներալ Ֆևզի Թյուրքերը։

” Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք քրդաբնակ նահանգի Ջիզրե շրջանում։ Անհայտ անձինք մոլոտովյան կոկտեյլներ ու հրավառ նյութեր են նետել երկրի զինված ուժերի զորամասերից մեկի տարածք։

” Թուրքիայում ֆեյսբուքյան գրառման համար զինծառայողին դատապարտել են 3 ամսվա ազատազրկման և ժամանակավորապես հեռացրել ծառայությունից։ Պայմանագրային ավագ սերժանտ Թ.Յ.-ն սոցցանցում սկսել է իր հրամանատար, մայոր Ս.Յ.-ի հասցեին վիրավորական արտահայտություններ գրել այն բանից հետո, երբ վերջինս նրան արձակում չի տվել։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *