Daily Archives: Սեպտեմբեր 26, 2017

«Դիտակետ» ծրագիրը ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելու հարցում է. Վիգեն Սարգսյան

Սեպտեմբեր 26, 2017 18:16 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի ն։ Ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է մանրամասները, նախնական դիտարկումները, վստահեցրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Continue reading

Իրանում առաջին անգամ հանրությանն են ներկայացրել Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը Թեհրանի Բահարեսթան հրապարակում Սեպտեմբեր 26, 2017 17:15 | RAZM.INFO - Սեպտեմբերի 24-ին Թեհրանի Բահարեսթան հրապարակում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանրությանն է ցուցադրվել Ռուսաստանից գնած Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արձակման կայանը։ Continue reading

Թուրքիան քննարկում է Իրաքյան Քրդստանի հետ անցակետի փակման հարցը

Թուրքիա-Իրաք Հաբուր անցակետ Սեպտեմբեր 26, 2017 15:42 | RAZM.INFO - Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի հետ Հաբուր սահմանային անցակետն այս պահին աշխատում է, բայց օրակարգում այն փակելու հարցը կա: Continue reading

[Թարմացված]. Եվս մեկ ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu) Սեպտեմբեր 26, 2017 15:30 | RAZM.INFO - Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված  Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu): Continue reading

Զինհաշմանդամները և նրանց ընտանիքները աջակցություն կստանան «մեկ պատուհանի» սկզբունքով. ծրագիր

Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն. Էկրանի պատկերը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժից Սեպտեմբեր 26, 2017 15:30 | RAZM.INFO - Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է իրագործել «Մեկ պատուհան» ծրագիրը: Զինհաշմանդամին, նրա ընտանիքին աջակցելիս տարբեր գերատեսչությունների հետ ամբողջ թղթաբանությունն արվելու է մեկ պատուհանի միջոցով: Continue reading

Վրաստանի ԶՈւ դիտորդները հետևում են թուրք-ադրբեջանական ՌՕՈւ զորավարժությանը

Թուրքիայի ՌՕՈւ ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչները TurAz Qartalı – 2015 զորավարժության ժամանակ Սեպտեմբեր 26, 2017 14:38 | RAZM.INFO - Ադրբեջանում շարունակվում է «TurAz Qartalı» («ԹուրԱզ Արծիվ») ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը: Վարժանքների հերթական փուլին հետևելու համար Ադրբեջան են մեկնել Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչներ: Continue reading

Թուրքիայի զինուժը հատուկջոկատայինների նոր խումբ է ուղարկել Սիրիայի հետ սահման

Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայինների տեղափոխող զինվորական մեքենաները հասել են Հաթայ նահանգ Սեպտեմբեր 26, 2017 14:25 | RAZM.INFO - Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի զինված ուժերը հատուկջոկատայինների և զինտեխնիկայի հերթական խումբն է ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառ:  Continue reading

Լեհաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի Dragon – 2017 մեծամասշտաբ զորավարժությունը

Dragon-2017 միջազգային զորավարժությանը մասնակցելու է տարբեր երկրների շուրջ 17000 զինծառայող Սեպտեմբեր 26, 2017 14:21 | RAZM.INFO - Սեպտեմբերի 25-ին Լեհաստանում մեկնարկել է Dragon – 2017 միջազգային զորավարժությունը: Վարժանքներն անցկացվում են Վարշավային մոտ տեղակայված զորավարժարանում, մասնակցում են շուրջ 17000 զինծառայող և 3500 միավոր տեխնիկա:  Continue reading

Վրաց-ռուսական սահմանին պայթունից մահացել է Վրաստանի սահմանապահ ոստիկան

Վրաստանի սահմանապահ ոստիկանություն Սեպտեմբեր 26, 2017 13:45 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ռուս-վրացական սահմանին, վրաստանցի սահմանապահների զբաղեցրած կառույցներից մեկում նախնական տվյալներով պայթել է գազի բալոն, ինչի հետևանքով մահացել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է չորսը: Continue reading

Թուրքիայի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում թուրք-իրաքյան սահմանին

Իրաքի հետ սահմանին անցկացվող Թուրքիայի ԶՈւ զորավարժությանը ներգրավվել են նաև Իրաքի ԶՈւ զինծառայողներ Սեպտեմբեր 26, 2017 13:32 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի զինված ուժերի՝ Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում անցկացվող զորավարժության 3-րդ փուլում ներգրավվել են նաև Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումներ:  Continue reading