Daily Archives: Սեպտեմբեր 27, 2017

Մեկ ամիս է զորամասի տեղամասում խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան. ՊԲ զորամասի հրամանատար

Սեպտեմբեր 27, 2017 20:16 | RAZM.INFO - ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը հայտնել է, որ իրենց զորամասի պահպանությանը վստահված սահմանահատվածում այս պահին օպերատիվ-մարտավարական վիճակը հանգիստ է, արդեն մեկ ամսից ավելի է՝ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ չկան, խոսքը վերաբերում է հրանոթային, ականանետային, հակատանկային միջոցներին: Continue reading

Ռազմարդյունաբերական հանձնաժողովը քննարկել է ոլորտի զարգացման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Սեպտեմբեր 27, 2017 17:29 | RAZM.INFO - Կառավարությունում ՀՀ վարչապետի գլխավորությամբ անցկացվել է ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագահի հրամանագրի նախագիծը: Continue reading

Զինյալները հայտնում են Սիրիայում ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռ ոչնչացնելու մասին

Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ուղղաթիռը խոցվելուց հետո ընկնում է՝ կորցրած կառավարումը Սեպտեմբեր 27, 2017 17:02 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-ին սոցցանցերում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Սիրիայում «Ջայիշ ալ-Իզզա» խմբավորման զինյալները խոցել են ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռ: ՌԴ ՊՆ-ից դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկությունը: Continue reading

Թուրքիան և Իրաքը խաղարկել են զրահատեխնիկայով հարձակման առաջադրանք

Թուրք-իրաքյան զորավարժություն՝ քրդերի վերահսկած տարածքների դիմաց. սեպտեմբեր 2017 թ. Սեպտեմբեր 27, 2017 15:37 | RAZM.INFO - Թուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց, շարունակվում է սեպտեմբերի 18-ին մեկնարկած զորավարժությունը, որին ներգրավվել են նաև Իրաքի ԶՈւ զինծառայողներ: Continue reading

Սիրիան պատրաստ է քննարկել քրդերի ինքնավարության հարցը

«Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) Սեպտեմբեր 27, 2017 15:11 | RAZM.INFO - Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ այդ երկրում ապրող քրդերը ցանկանում են ստանալ ինքնավարության որևէ կարգավիճակ. Դամասկոսը պատրաստ է դա քննարկել քրդերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամբողջական ոչնչացումից հետո: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդւոնել է Ֆրանսիայի դեսպանին Սեպտեմբեր 27, 2017 14:06 | RAZM.INFO - Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին: Continue reading

Իրանը չի փորձարկել «Խորամշահր» բալիստիկ հրթիռը. FoxNews

Իրանի «Խորամշահր» բալիստիկ հրթիռի փորձարկում Սեպտեմբեր 27, 2017 13:29 | RAZM.INFO - Ըստ ամերիկյան FoxNews լրատվակայքի՝ Իրանը չի փորձարկել իր նոր «Խորամշահր» բալիստիկ հրթիռը, իսկ իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութը արվել է 2017-ի հունվարին և մեկ այլ հրթիռի փորձարկում է ներկայացնում։ Continue reading

Սիրիայում ոչնչացվել է «Ան-Նուսրայի» 5 դաշտային հրամանատար. ՌԴ ՊՆ

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ Սեպտեմբեր 27, 2017 13:28 | RAZM.INFO - Իդլիբում անցկացրած հատուկ գործողության շրջանակներում հրթիռային հարվածով ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 5 դաշտային հրամանատար: Խմբավորման հրամանատարները պատասխանատու էին օրերս ՌԴ ԶՈւ ստորաբաժանման վրա հարձակման համար: Continue reading

Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծվել է անմիջապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցից հետո

Քաբուլի օդանավակայանը Սեպտեմբեր 27, 2017 12:42 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ին՝ անմիջապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ԱՄՆ ՊՆ Ջեյմս Մետիսի Աֆղանստան այցից հետո շուրջ 20 հրթիռ է արձակվել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա. Անձնակազմը և քաղաքացիականները տարհանվել են. տուժածների մասին տվյալներ չկան: Continue reading

Պայթյուն Ուկրաինայի ԶՈւ խոշոր զինապահեստում. մոտակա գյուղերը տարհանվել են. (վիդեո)

Պայթյուն Ուկրաինայի ԶՈւ զինապահեստում Սեպտեմբեր 27, 2017 12:25 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ի լույս գիշերը պայթյուն է գրանցվել Ուկրաինայի Վինիցկայա շրջանում տեղակայված զինապահեստում: Ուկրաինական «Գրոմադսկոե» կայքի տվյալներով՝ պայթյունը եղել է Ուկրաինայի ԶՈւ Ա-1119 զորամասի 48-րդ զինապահեստի տարածքում. մոտակա գյուղերի բնակիչները շտապ տարհանվել են: Continue reading