[Թարմացված]. Եվս մեկ ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված  Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը:

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu)

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu)

Քերիմով Ասիֆին ծեծել են նրա 3 ծառայակիցները, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոր պնդմամբ՝ Ասիֆը հիվանդանոցում մահացել է նախարարության անուշադրության պատճառով:

Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի Շխմլը գյուղի բնակիչ էր:

[Թարմացում] Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը զրուցել է մահացած զինծառայողի մոր հետ, ով մանրամասներ է պատմել:

Քերիմով Ասիֆը զորակոչվել էր հունվարի 6-ին և սկզբում ծառայել էր Գյանջայում, ապա զինվորական երդում տալուց հետո տեղափոխվել Ղազախի շրջանի զորամասերից մեկը: Ապրիլի 15-ին մեկնել է Աշաղը Գուշչուլար (Թովուզ քաղաքի մոտ) «գյուղի դիրքեր», որտեղ Ասիֆին մինչև մայիսի 28-ը ամեն օր ծեծել են:

Վիճակը վատանալուց հետո տեղափոխել են բրիգադ, հետո Գյանջայի զինվորական հոսպիտալ, ապա՝ Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Մայրը բողոքել է պաշտպանության նախարարին, երկրի նախագահին և առաջին փոխնախագահին, սակայն բողոքները նրանք անտեսել են: Մահացած զինծառայողի մորը, սակայն, ընդունել է Ադրբեջանի ՊՆ տեղակալ Քերիմ Վելիևը:

Շամքորի զինվորական դատախազությունում ծեծի գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակիցներ Յուսիֆովի Շահիբ Իմրան օղլուին, Սադըխով Մոբիլ Էհլիման օղլուին և Ջելալով Մուրադին:

Ըստ Հեբիբ Աբդուլլաևի՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017 թվականի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 50 զինծառայող:

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 45 մահացած զինծառայողի անուն, ևս զինծառայողի անուն էլ հայտնի չէ:

Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *