Լեհաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի Dragon – 2017 մեծամասշտաբ զորավարժությունը

Սեպտեմբերի 25-ին Լեհաստանում մեկնարկել է Dragon – 2017 միջազգային զորավարժությունը: Վարժանքներն անցկացվում են Վարշավային մոտ տեղակայված զորավարժարանում, մասնակցում են շուրջ 17000 զինծառայող և 3500 միավոր տեխնիկա:  Այս մասին հայտնում է Լեհաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Dragon-2017 միջազգային զորավարժությանը մասնակցելու է տարբեր երկրների շուրջ 17000 զինծառայող

Dragon – 2017 միջազգային զորավարժությանը մասնակցելու է տարբեր երկրների շուրջ 17000 զինծառայող

Լեհաստանի ԶՈւ զինծառայողների հետ միասին զորավարժությանը մասնակցելու համար Վարշավա են եկել Միացյալ Նահանգների, Լատվիայի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սլովակիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ԶՈւ ներկայացուցիչներ:

Զորավարժության նպատակն է ստուգել ցամաքային, օդային և ծովային պայմաններում տարբեր երկրների զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների համակարգումը:

Նախատեսվում է մշակել տանկային ստորաբաժանումների տեղափոխման, հակահարձակման, ուղղաթիռներից դեսանտի իջեցման առաջադրանքներ:

Ծովային փուլում ռազմանավերից զենիթային հրթիռների արձակման վարժանքներ են իրականացվելու: Բացի այդ, կատարվելու է միջազգային ստորաբաժանումների դեսանտավորում Շիմանի օդանավակայանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *