Daily Archives: Սեպտեմբեր 26, 2017

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը աշխատանք է առաջարկելու աշխատունակ զինհաշմանդամին. ՀԿ

Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամները Սեպտեմբեր 26, 2017 12:40 | RAZM.INFO - Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը լուծելու է զինհաշմանդամների զբաղվածության հարցը, իրականացվելու են ուսումնական ծրագրեր, տրվելու է սպորտով զբաղվելու հնարավորություն: Բուժման ընթացքում աշխատանք կառաջարկվի նրանց, ում առողջությունը թույլ կտա: Continue reading

Որոշվել է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի մասնաճյուղեր բացել նաև մարզերում. ՀԿ

Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն. Էկրանի պատկերը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության ռեպորտաժից Սեպտեմբեր 26, 2017 12:17 | RAZM.INFO - Զինհաշմանդամներին աջակցության ՀԿ-ն ներկայում աշխատում է 35 զինհաշմանդամի հետ, որոնք բուժվում են տարբեր բուժհաստատություններում, մինչև կբացվի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը: Continue reading

Վերջին մեկ տարում «վնասազերծվել է» PKK-ի շուրջ 2300 զինյալ. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով Սեպտեմբեր 26, 2017 11:17 | RAZM.INFO - Վերջին մեկ տարում «Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 2374 զինյալ: Continue reading

Իրանում նշանակվել է ՀՕՊ հյուսիսարևմտյան շրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ուժերի տարբերանշանը Սեպտեմբեր 26, 2017 10:54 | RAZM.INFO - Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հյուսիսարևմտյան շրջանի նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Աբաս Ազիմին, ով այս պաշտոնում փոխարինել է երկրորդ կարգի բրիգադային գեներալ Մալեք Ալի Ասադիֆարդին։ Continue reading

Իրանը փորձարկել է «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Իրանի «Խորամշահր» բալիստիկ հրթիռի փորձարկում Սեպտեմբեր 26, 2017 10:31 | RAZM.INFO - Իրանը փորձարկել է տեղական արտադրության  մակերևույթ-մակերևույթ դասի, 2000 կմ հեռահարությամբ  «Խորամշահր» բալիստիկ հրթիռը։ Իր նոր բալիստիկ հրթիռը Իրանը ներկայացրել էր սեպտեմբերի 22-ին՝ իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Continue reading

ՀՀ ԱԻՆ փրկարարները մասնակցում են ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքին

Սեպտեմբեր 26, 2017 10:19 | RAZM.INFO - Սեպտեմբերի 24-30-ը ՀՀ ԱԻՆ փրկարարները ներգրավված են Բոսնիա և Հերցեգովինայում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային դաշտային վարժանքին: Վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից: Continue reading

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նոր պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլի Սեպտեմբեր 26, 2017 10:01 | RAZM.INFO - Սեպտեմբերի 27-ին Ադրբեջան կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Continue reading

Թուրքիան նպատակ ունի «Ալթայ» տանկը զանգվածային արտադրության դնողին գտնել 2018 թ.

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ Սեպտեմբեր 26, 2017 9:38 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) 2018 թ. նախատեսում է  գտնել այն ընկերությունը, որը կկարողանա ի վերջո սկսել «Ալթայ» հիմնական մարտական տանկերի զանգվածային արտադրությունը: Continue reading