Daily Archives: Սեպտեմբեր 7, 2017

ՀՀ ՊՆ տեղակալը Լեհաստանում մասնակցել է ռազմարդյունաբերական ցուցահանդեսի

«Լյուբավա-Արմենիա» ընկերության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Սեպտեմբեր 7, 2017 17:34 | RAZM.INFO - Սեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստան է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը: Փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի ՊՆ և ԱԳՆ փոխնախարարներին, մասնակցել ռազմարդյունաբերական ցուցահանդեսի:  Continue reading

Վիգեն Սարգսյանը խոսել է Չինաստանից սպառազինության գնելու հնարավորությունների մասին

Վիգեն Սարգսյանը Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում Սեպտեմբեր 7, 2017 16:13 | RAZM.INFO - Չինաստան այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի զենքի գնումներին՝ խոսքում նշելով, որ Հայաստանի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է, սակայն եթե հնարավորություն լինի՝ Չինաստանից գնումը ևս կդիտարկվի:  Continue reading

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարին

Սեպտեմբեր 7, 2017 14:18 | RAZM.INFO - Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովն ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելի գլխավորած պատվիրակությանը: Continue reading

Մոլդովայի ԶՈւ ստորաբաժանումը նախագահի արգելքին հակառակ մեկնել է ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Մոլդովական կոնտինգենտի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Մարկուցան Սեպտեմբեր 7, 2017 13:59 | RAZM.INFO - Ուկրաինայում անցկացվող NATO Rapid Trident-2017 զորավարժությանը մասնակցելու նպատակով 57 հոգուց բաղկացած Մոլդովայի ԶՈւ ստորաբաժանումը մեկնել է Ուկրաինա։ Զինծառայողները Ուկրաինա են մեկնել նախագահ Իգոր Դոդոնի արգելքին հակառակ: Continue reading

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Չինաստանի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարությանը

Սեպտեմբեր 7, 2017 13:45 | RAZM.INFO - Չինաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է այդ երկրի Շանսի նահանգում։ Վիգեն Սարգսյանը հանդիպել է Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ: Continue reading

Սեպտեմբերի 7-ին Բաքվում կհանդիպեն ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետը

Ռուսաստան-ՆԱՏՕ Սեպտեմբեր 7, 2017 13:27 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Բաքվում կհանդիպեն ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելը և Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:  Continue reading

Իսրայելը Լիբանանի սահմանին «Հեզբոլլահի» դեմ պատերազմի սցենարով վարժանքներ է սկսել

Սեպտեմբեր 7, 2017 13:12 | RAZM.INFO - Իսրայելը բոլոր զորատեսակների ներգրավմամբ խոշոր զորավարժություն է անում Լիբանանի հետ սահմանակց շրջաններում: Իսրայելական կողմը նշում է, որ վարժանքները անցկացվում են լիբանանյան «Հեզբալլահի» դեմ լայնածավալ պատերազմի սցենարով: Continue reading

Իսրայելը կրկին հարվածել է Սիրիային. Սիրիայի բանակը հայտնում է 2 զոհի մասին

F-16. Իսրայելի օդուժ Սեպտեմբեր 7, 2017 12:38 | RAZM.INFO - Սեպտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը հարվածել է Սիրիայի կենտրոնական Համա նահանգում սիրիական գործարաններից մեկին: Սա 2017 թ. հուլիսին Սիրիայի հարավում հրադադարի հաստատումից հետո Իսրայելի առաջին ռազմական գործողությունն էր Սիրիայի դեմ: Continue reading

Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայողներ են վիրավորվել

Վրաստանի ՊՆ Սեպտեմբեր 7, 2017 11:47 | RAZM.INFO - Սեպտեմբերի 6-ի երեկոյան մահապարտ-ահաբեկիչը հարձակվել է Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազայի վրա: Հարձակման արդյունքում վիրավորվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի 3 զինծառայող: Continue reading

Թուրքիայում հայտնում են PKK-ի օգտին լրտեսած զինվորականի հայտնաբերման մասին

Թուրքաական ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ Սեպտեմբեր 7, 2017 11:37 | RAZM.INFO - Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի դատավարության ընթացքում հայտնաբերել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) օգտին լրտեսած Թուրքիայի ԶՈւ ենթասպայի. նման տեղեկություն սեպտեմբերի 6-ին հրապարակել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքեը:  Continue reading