Զինհաշմանդամները և նրանց ընտանիքները աջակցություն կստանան «մեկ պատուհանի» սկզբունքով. ծրագիր

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է իրագործել «Մեկ պատուհան» ծրագիրը: Զինհաշմանդամին, նրա ընտանիքին աջակցելիս տարբեր գերատեսչությունների հետ ամբողջ թղթաբանությունն արվելու է մեկ պատուհանի միջոցով: Այս մասին «Արմենպրեսին»  հայտնել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

«Այսինքն՝ զինհաշմանդամը դիմեց, նրան դիմավորելու է աշխատակիցը, եթե մարզերից են անհրաժեշտության դեպքում լուծելու է կացարանի հարցը, հոսպիտալից ճշտվելու է, թե ինչ դեղորայք է անհրաժեշտ, որ պետպատվերում չկա, փորձ է արվելու դա ապահովել, լուծվելու է տրանսպորտի հարցը: Տարբեր գերատեսչությունների հետ ամբողջ թղթաբանությունն արվելու է մեկ պատուհանի միջոցով», – նշել է ՀԿ-ի նախագահը:

Հայկուհի Մինասյանի խոսքով՝ ծրագիրը ներկայացվելու է ՀՀ ՊՆ-ին և առաջարկվելու է, որ «Մեկ պատուհան» ծրագրի վարչական ծախսերը ֆինանսավորեն պետական միջոցներով, իսկ արդեն հավելյալ հատվածը կիրականացվի բարեգործական միջոցներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *