Daily Archives: Սեպտեմբեր 22, 2017

Վրաստանում ավարտվել են հրթիռահրետանային ուժերի կրակային վարժանքները

«Գռադ» ՀԿՌՀ-ի կրակային վարժանքներ Վրաստանի ԶՈւ-ում Սեպտեմբեր 22, 2017 18:40 | RAZM.INFO - Սեպտեմբերի 22-ին Վրաստանի զինված ուժերի «Վազիանի» զորավարժարարնում ավարտվել է Վրաստանի ԶՈւ հրթիռահրետանային ուժերի պլանային երեքշաբաթյա վարժանքները, որոնց ներգրավվել էին «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:  Continue reading

ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում ԱԻՆ փրկարարները պետության հաշվին կբուժվեն արտերկրում

ՀՀ ԱԻՆ փրկարարները Մոլդոցվա մեկնելուց առաջ ստուգատես են անցնում Սեպտեմբեր 22, 2017 17:06 | RAZM.INFO - ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում լրացում է կատարել  որոշումներից մեկում, որով մարտական խնդիրներ կատարելիս վիրավորված փրկարարները ՀՀ տարածքում բուժման անհնարինության դեպքում բուժում կստանան արտերկրում: Continue reading

ՀՀ անկախության օրվա առթիվ նախագահը պարգևատրել է ԶՈւ զինծառայողների և ազատամարտիկների

Սեպտեմբեր 22, 2017 16:07 | RAZM.INFO - Հայաստանի անկախության տոնի առթիվ, ՀՀ նախագահի հրամանագրերով հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար «Մարտական ծառայության» մեդալով են պարգևատրվել ազատամարտիկներ և զինծառայողներ: Continue reading

Իրանում ցուցադրել են տեղական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Իրանական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը Սեպտեմբեր 22, 2017 13:42 | RAZM.INFO - Սեպտեմբերի 22-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրել են տեղական արտադրության, մակերևույթ-մակերևույթ դասի նոր «Խորամշահր» հրթիռը։ Continue reading

Թուրքական զինուժը շարունակում է վարժանքները Իրաքի սահմանին

Թուրքիայի ԶՈւ զորավարժություն Իրաքի հետ սահմանին Սեպտեմբեր 22, 2017 13:27 | RAZM.INFO - Թուրքիայի զինուժը շարունակում է զորավարժությունը Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում: Սահմանային անցակետից շուրջ 2 կմ հեռավորության վրա անցկացվող վարժանքներին ներգրավվել են տանկեր, հրետանի, հրթիռային տեխնիկա ևն: Continue reading

Թուրքական զինուժը ստացել է 24-րդ T-129 Atak հարվածային ուղղաթիռը

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր Սեպտեմբեր 22, 2017 12:53 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնվել է թվով 24-րդ թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռը: Continue reading

Թուրքիայի զինուժը հաճախակիացրել է ավիահարվածները Իրաքի քրդերի դիրքերին

Թուրքիայի ԶՈւ F-16C կործանիչ Սեպտեմբեր 22, 2017 12:46 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի զինված ուժերի ավիացիայի ստորաբաժանումները հարվածել են Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին: Թուրքական կողմը պնդում է, որ ռմբակոծել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

ՀՀ պաշտըպանության նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների Սեպտեմբեր 22, 2017 12:39 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, այդ թվում՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունին և Ջեքի Սփիըրին: Նախարարը կոնգրեսականներին ներկայացրել է պաշտպանության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև իրականացվող համագործակցության ծրագրերը: Continue reading

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Մուշեղ Վիլիկի Ղազարյան Սեպտեմբեր 22, 2017 12:34 | RAZM.INFO - ՀՀ նախագահի հրամանագրով Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Մուշեղ Վիլիկի Ղազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Continue reading

ՀՀ նախագահը պարգևատրել է սպայի կյանք փրկած զինծառայողին

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014 Սեպտեմբեր 22, 2017 12:24 | RAZM.INFO - ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության տոնի առթիվ Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հրայրի Գրիգորյանը: «Պանորամա» կայքի հաղորդմամբ՝ նա սպայի կյանք էր փրկել: Continue reading