ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության տոնի առթիվ Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հրայրի Գրիգորյանը: «Պանորամա» կայքի հաղորդմամբ՝ նա սպայի կյանք էր փրկել:
ՀՀ նախագահի հրամանագրում նշվում է.
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար թիվ n զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հրայրի Գրիգորյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
«Պանորամա» լրատվակայքը հայտնում է, որ Վահե Գրիգորյանը հոսպիտալում է: Նա նշել է, որ հունիսի 15-ի գիշերը հակառակորդի հետ հրաձգության ժամանակ սպան վիրավորվել էր. իրեն իջեցնելիս ինքն էլ թևերից է վիրավորվել։ այժմ բուժվում է, իսկ ապաքինվելուց հետո կվերադառնա զորամաս՝ ծառայությունը շարունակելու: