ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Մուշեղ Վիլիկի Ղազարյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Հարամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Մուշեղ Վիլիկի Ղազարյան

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Մուշեղ Վիլիկի Ղազարյան

Գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը ԱԻՆ փրկարար ծառայության տնօերնի պաշտոնում ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է 2016 թ. հուլիսի 18-ին:

Աշխատանքային փորձը.

  • 1980-1982 թթ.` ծառայել է ԽՍՀՄ բանակում,
  • 1988-1994 թթ.` աշխատել է Երևանի երաժշտական ընկերության արդյունաբերական կոմբինատում` որպես արտադրության պետ,
  • 1990-1994 թթ.` մասնակցել է Արցախյան ազատամարտին,
  • 1992-1994 թթ.` ՀՀ ՊՆ զ/մ հրամանատարի մարտական գծով գլխավոր խորհրդական,
  • 1994-1996 թթ.` Երևանի կոնյակի գործարանի Սանկտ-Պետերբուրգի գլխավոր ներկայացուցչությունում` որպես գլխավոր տնօրեն,
  • 1996-1998 թթ.` ՀՀ ՊՆ կարգապահության բաժնի պետ,
  • 1999-2004 թթ.` «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղի տնօրեն,
  • 2004-2005 թթ.` ՀՀ ԱԻՎ քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար,
  • 2005-2007 թթ.` ՀՀ ԱԻՎ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ,
  • 2007-2014 թթ.` ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ,
  • 2014 թ. սեպտեմբերի 17-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ,
  • 2016 թ. հուլիսի 18-ից նշանակվել է ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *