ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, այդ թվում՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունին և Ջեքի Սփիըրին: Նախարարը կոնգրեսականներին ներկայացրել է պաշտպանության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև իրականացվող համագործակցության ծրագրերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտըպանության նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների

ՀՀ պաշտըպանության նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների

Պատվիրակության կազմում են եղել նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդին և Ջիմ Սենսենբրեներին: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության, տարբեր ոլորտներում խորհրդատվական և փորձագիտական աջակցության և այլ ուղղություններով ԱՄՆ կողմից տրամադրվող օժանդակության կարևորությունը ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների և զինված ուժերի փոխգործունակության ամրապնդման գործում:

ՀՀ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ հյուրերի խնդրանքով նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Կոնգրեսականներն իրենց հերթին ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր գործադրել ինչպես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման, այնպես էլ Արցախյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *