Թուրքիայի զինուժը հաճախակիացրել է ավիահարվածները Իրաքի քրդերի դիրքերին

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի զինված ուժերի ավիացիայի ստորաբաժանումները հարվածել են Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին: Թուրքական կողմը պնդում է, որ ռմբակոծել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները:

Դատելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրությունից՝ թուրքական կործանիչները հարվածել են Քանդիլի լեռներում, Մետինայում և Գարայում PKK-ի դիրքերին: Նշվում է, որ «ոչնչացվել են» պահեստարաններ ևն:

Թուրքական օդուժը պարբերաբար է հարվածում Իրաքում PKK-ի դիրքերին, սակայն վերջին ամսվա ընթացքում դրանք հաճախակիացել են: Նման գործողթություն եղել էր նաև սեպտեմբերի 20-ին:

Ամենայն հավանականությամբ սա կապված է Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին անցկացվելիք անկախության հանրաքվեի հետ: Թեև PKK-ն և Իրաքի քրդերի ինքնավարության ուժերը գրեթե թշնամական հարաբերություններ ունեն, սակայն անկախ քրդական պետության առաջացումը կարող է նպաստել քրդական բոլոր շարժումների ակտիվացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *