Սեպտեմբերի 20-ին Թուրքիայի բանակի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Ավիահարվածներ հասցվել են Իրաքի հյուսիսային Զապ, Մետինա, Ավաշին-Բասյան շրջաններում: Թուրքական կողմը հայտնում է, որ ռմբակոծել են PKK-ի ճամբարներ: Գործողության ավարտից հետո ինքնաթիռները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր:
Նշենք, որ այդ հատվածներում տեղակայված են PKK-ի հիմնական ճամբարները: Թուրքական օդուժը պարբերաբար գործողություններ է իրականացնում այդ հատվածում: Քրդական կողմի տվյալներվ՝ թուրքական ինքնաթիռները երբեմն հարվածում են նաև խաղաղ բնակչությանը: